Հայտնի է՝ որ ժամերին Պոմպեոն կհանդիպի Մնացականյանի և Բայրամովի հետ

29

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:

ТАСС գործակալությունը, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, նշում է, որ հայտնի է, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները:

Երևանի ժամանակով 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ 18:30-ին, բանակցություններ կվարի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հայտնի է, որ կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ: Նա եւս երեկ մեկնել է ԱՄՆ: