Հայտնի է կորոնավիրուսի ամենաառաջին ախտանիշը

4

Իսպանացի գիտնականների մի խումբ հայտնաբերել է կորոնավիրուսի նոր ախտանիշ, ասվում է JAMA Dermatology ամսագրում հրապարակված հոդվածի վրա:

Մասնագետները նկատել են, որ դիտարկված հիվանդների 29 %-ի մոտ բերանի խոռոչում՝ լորձաթաղանթի վրա, ցան կա: Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել են 40-69 տարեկան 21 հիվանդ:

Ցանը հայտնվել է COVID-19- ի այլ ախտանիշներից մոտ երկու օր առաջ: Գիտնականները դեռ չեն կարող ասել, թե որքան տարածված է այդ ախտանիշը հիվանդների շրջանում: Հիվանդների բերանի խոռոչի ամբողջական ուսումնասիրությունը այնքան էլ հեշտ պրոցես չէ, ինչը մեծապես բարդացնում է կորոնավիրուսի վաղ հայտնաբերումը: