Հայտնի է Բաքվից վերադարձող հայ ռազմագերիների անունները

143

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախում առաքելությունն ավարտող ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ մուրադովը Բաքվից երկու հայ ռազմագերի է իր հետ բերում։

Հայտնի է, թե ովքեր են վերադառնում հայրենիք։ Ըստ տեղեկությունների՝ Բաքվից գալիս են հուլիսի 14-ին Սյունիքի Սև լճերի տարածքում անհետ կորած Արթուր Նալբանդյանը և Արամայիս Թորոսյանը։

Հիշեցնենք, որ հայկական կողմը Բաքվին է վերադարձրել Մարտակերտ ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, ում դեմ Արցախի ՔԿ-ն հասցրել էր գործ հարուցել։