Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի միջոցների մեծ մասի չեղարկումից հետո Շվեյցարիան ճանաչվել է որպես ամենաանվտանգ երկիր: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն հղում անելով՝ Deep Knowledge Group-ի զեկույցին:
Զեկույցը կազմվել է 130 ցուցիչների հիման վրա, որոնց մեջ մտնում են սահմանափակող միջոցների արդյունավետություն, պանդեմիայի հետ կապված առողջապահական համակարգի և պետական մարմինների պատրաստվածություն և այլն:
Բացի Շվեյցարիայից, որը զբաղեցնում է «հետքովիդյան շրջանի» անվտանգ երկրների վարկանիշի առաջին հորիզոնականը, ցուցակում տեղ են գտել Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրը և Ճապոնիան:














