«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նախաձեռնության համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Չենք քննարկել, կքննարկենք, հայտարարությամբ հանդես կգանք, եթե հարկ համարենք»,-ասել է Սաղաթելյանը: Քննարկումը հավանաբար կանցկացվի մարտի 11-ին:











