Հայոց ծագումնաբանության խեղաթյուրումը 7-րդ դասարանի դասագրքում

411

Հանրակրթական 7-րդ դասարանի՝ բազմաթիվ քննադատությունների թիրախ
դարձած «Հայոց պատմության» դասագրքում բազում խեղաթյուրումների շարքն
համալրում է նաև մարդկության ծագումնաբանությանն առնչվող հարցը։ Երեք
տասնամյակ շարունակ, հայագիտության զարգացման արդյունքում, կարծում էի, որ
այլևս քննարկման առարկա չէ հայերի ծագումնաբանության հետ կապված խնդիրը։
Բայց, ի զարմանս ինձ, դասագրքում շրջանառության է դրվել մարդկության՝
«աֆրիկյան ծագման» տեսությունը։ Զարգացած ժառանգաբանության և
մարդաբանական բազում գիտական հետազոտությունների արդի ձեռքբերումների
պայմաններում, ուղղակի ծաղր է այդ տեսության վերակենդանացումը մեզանում։
Կցանկանայի մի քանի պարզաբանումներ մտցնել այդ տեսության տարածման
նպատակների և դրա անհեթեթության վերաբերյալ։
Մարդաբանության մեջ տարածում գտած այդ թեզը, թե «homo sapiens sapiens»
ժամանակակից մարդը դուրս է եկել Աֆրիկայից 65 000 տարի առաջ և տարածվել
աշխարհով մեկ, փաստացի պնդում է, որ ցեղային որևէ տարբերություն գոյություն
չունի և արտաքին բոլոր տարբերությունները՝ ազգերի բաժանված «նախկին
եղբայրների» մոտ, զուտ կլիմայական և սոցիալական գործոնների արդյունք են։
Մարդաբանական ամբիոններն իրենց վերահսկողության տակ վերցրած,
քաղաքական պատվեր իրականացնող Արևմուտքի և ռուսաստանյան
մարդաբանները խոչընդոտում են հակառակը պնդող, այսինքն, մարդկային ցեղերի
ինքնուրույն, բազմարմատ ու բազմօջախ ծագումն ու զարգացումը հիմնավորող
մարդաբաններին՝ նրանց որակելով «ռասիզմի սայլին լծված մարդատյացներ»։
Այնինչ, անտրոպոլոգիական ձեռնարկներում հանդես գալու հնարավորություններից
դեռևս զրկված, լրջմիտ շատ մարդաբաններ, զուտ գիտական համառությամբ, քայլ առ
քայլ հօդս են ցնդեցնում «համամարդկային եղբայրության» անուրջներով ազգերի
արյունն ու ոգին խեղողների հակագիտական զեղումները։ Եվ անում են դա՝ ոչ միայն
զուտ հնագիտական հայտնագործությունների, այլև մարդաբանությանն առնչվող
ցանկացած ոլորտի շրջանակներում (А.Н. Севастьянов. БАНДА БОАСА, ЕЕ ПОСЛЕДОВАТЕЛИ И ИХ «ВКЛАД» В НАУКУ(84-104)։ В.Б. Авдеев․ «Раса и
этнос»)։

Պոլիգենիզմը մարդկության ծագման բազմարմատ տեսությունն է, որը հերքում
է «մարդկային միասնական տեսակի» մասին հորինվածքը։ Պոլիգենիզմի տեսությունը
պաշտպանող մարդաբանները միակարծիք են ցեղաբանների այն հիմնավորումներին,
որ չնայած հազարամյակներ տևած և մինչ օրս շարունակվող միգրացիաներին և
դրանց հետևած մետիսացիաներին, որոնցում ներքաշված են բազում ազգեր և
հիբրիդացված ցեղեր, նախնական ցեղերը չեն վերացել և շարունակում են իրենց գործառույթը, որն է՝ կենսաբանորեն նպատակահարմար որակների վերարտադրումն
ազգերի մեջ։ (2 Պոլիգենիզմի ծագման և զարգացման պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ․ Джон Р. Бейкер. Раса. Взгляд белого человека на эволюцию: Москва, Издательство АСТ-2015(48-112)

Մարդու ծագման՝ «աֆրիկական» վարկածի ջատագովները մինչ օրս պնդել են,
թե շուրջ 200․000 տարի առաջ, աֆրիկյան erectus-ից ձևավորվել է homo sapiens-ը, իսկ
վերջինս, մոտ 160․000 տարի առաջ, վերածվել ժամանակակից մարդու՝ homo sapiens
sapiens-ի։ Դրան հաջորդել է միասնական homo տեսակի՝ պայմանական ցեղերի
բաժանվելու երևույթը․ պայմանական, քանզի, ըստ մոնոգենիստների, ցեղերի
ձևավորումը թելադրված էր զուտ աշխարհագրական և բնակլիմայական
պայմանների ազդեցությամբ

Ծանոթագրություն․ Homo erectus. Ուղղաձիգ մարդ։
Պայմանական այս անվանումը ստացած էակի ոսկորներն առաջին անգամ
հայտնաբերվել են 1891 թվականին Ճավա կղզում։ Ամենավաղ հետքերն ունեն
առնվազն 2 միլիոն տարվա հնություն։ Ենթադրվում է, որ մոլորակի տարբեր
անկյուններում գոյատևել է մեզանից մինչև 27․000 տարի առաջ։ Օգտագործել է
քարե գործիքներ, ապրել ճամբարային կյանքով, տիրապետել կրակին։

Ըստ վերջին և անընդհատ զարգացող նորանոր փաստերի, պոլիգենիստները
համակարծիք են, որ շուրջ 2 միլիոն տարի առաջ երկրագնդի տարբեր օջախներում,
իսկ առավել ստույգ՝ Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Առաջավոր Ասիայում,
Հարավ-արևելյան Ասիայում և խաղաղօվկիանոսյան որոշ կղզիներում առատորեն
առկա հետքերը պատկանում են միմյանցից անկախ ձևավորված, տարբեր
ծագումնաբանությամբ, մեկը մյուսից անդառնալիորեն տարբերվող մարդկային
ցեղերի։ Դա տեղի է ունեցել նախքան, այսպես կոչված «homo érectus»-ի հայտնվելը։ (Дж. Филипп Раштон. Раса, эволюция и поведение: Москва, «Профит Стайл»- 2011)

Մարդկային այս ցեղերից ոմանք մնացել են իրենց բնատարածքներում, ոմանք՝
ենթարկվել շարունակական միգրացիաների, խաչասերվել նոր տարածքներում
բնակվող ցեղերի հետ և յուրաքանչյուրն իր տարածքում, անցել է զարգացման՝ միայն
իրեն հատուկ ճանապարհ։ Եվրոպայում, Առաջավոր և արմտյան Ասիայում բնակվող
ցեղերը կատարելագործել են իրենց աշխատանքային գործիքները, հարմարվել
բնակլիմայական պայմաններին, տիրապետել կրակին։ Վիճելի է մնում նաև
միգրացիոն ուղղվածությունների հարցը՝ հյուսիսից հարավ կամ հարավից հյուսիս
թեզերի կողմնակիցների միջև։ Ամեն դեպքում, շուրջ 160․000 տարի առաջվա մեզ
հայտնի ժամանակակից մարդկային ցեղերը (homo sapiens sapiens) սփռված են եղել
Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և արևմտյան Ասիայում։

Այս համատեքստում, շատ հետաքրքիր է «Նեանդերթալյան մարդ» կոչված
երևույթը։ Հայտնի է, որ ողջ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածքում հայտնաբերվել են 350-245 հազար տարի առաջ գոյատևած նեանդերթալյան ցեղերի
հետքերը։ Այսօր մենք գիտենք, որ նրանք բնակվել են նաև Հյուսիսում և
աստիճանաբար գաղթել դեպի հարավային լայնություններ, օրինակ,
Պորտուգալիայից Պաղեստին:

Ծանոթագրություն․ «Նեանդերթալյան» անվանումը գալիս է Գերմանիայի
Դյուսելդորֆ քաղաքի շրջակայքում գտնվող Նեանդերթալ քարանձավից,
որտեղ էլ 1856 թվականին հայտնաբերվեցին մարդու գանգի մնացորդներ՝
50000 տարվա հնությամբ։ Այս և հետագա հայտնագործությունների
ուսումնասիրողներից ոմանք նեանդերթալցուն համարել են հյուսիսային
Եվրոպայի որոշ ցեղերի նախնիներ, ոմանք՝ անհետացած մի շղթա՝ կապիկի և
մարդու միջև, ոմանք՝ պարզապես պաթոլոգիկ կրետինիզմի ախտանիշ կրող
դժբախտների մի խումբ։ Այս վերջին վարկածն անմիջապես հոդս ցնդեց այն
բանից հետո, երբ նեանդերթալցու հետքեր հայտնաբերվեցին ողջ Եվրոպայի և
Մերձավոր Արևելքի տարածքում։

Կրոմանյոնյան ցեղերի ստեղծած մշակույթն անհամեմատ շատ ավելի բարձր
էր նեանդերթալյանից։ Դա վերաբերվում է նաև կատարելացված զենքերին,
աշխատանքային գործիքներին և հագուստին։ Հակառակ՝ ի դեմս կրոմանյոնյան
ցեղերի, Եվրոպայի բնիկներ տեսնելու ցանկությամբ տոգորված որոշ
պատմաբանների, այսօր փաստված է, որ կրոմանյոնցիները Եվրոպա են եկել մոտ
45․000 տարի առաջ արևմտյան Ասիայից։ Միգրացիան շարունակվել է սառցակալման
երկու փուլերի ողջ ընթացքում, մինչև 12․000 տարի մեզանից առաջ։ Կրոմանյոնյան
ցեղերի միգրացիոն հոսքի միայն մեկ ուղղությունն է եղել Եվրոպան։ Փաստված է, որ
պարբերական գաղթ է իրականացվել դեպի Արևելյան Ասիա և հյուսիս՝ դեպի
Ռուսաստան։ Սակայն, ի տարբերություն Եվրոպայի, Արևելյան Ասիա գաղթած
ցեղերը, խառնվելով մոնղոլոիդ մեծ ցեղի կրողներին, աստիճանաբար կլանվել են
նրանց կողմից։ Եվրոպայում և Առաջավոր Ասիայում, որը հենց կրոմանյոնների բուն
հայրենիքն է, նրանք մնացին գերիշխող դիրքերում: (Ричард Д. Ферле. Эректус бродит между нами. Покорение белой расы. Москва, АСТ-2014)

Ծանոթագրություն․ 1868 թվականին Ֆրանսիայի Դորդոն գավառի ԿրոՄանյոն
քարանձավում, երկրաբան Լուի Լարտետի կողմից հայտնաբերվում են 27680
տարվա հնությամբ մարդու գանգ և այլ մնացորդներ։ Այս հայտնագործությունից
հետո «Կրոմանյոնյան» անվանումն է տրվել շուրջ 45-100 հազար տարի առաջ
Եվրոպայում և Առաջավոր Ասիայում բնակվող ցեղերին։

Հպանցիկ կերպով պետք է նշել, որ կտրականապես հերքելով
նեանդերթալցուն՝ կապիկի և ժամանակակից մարդու միջև ևս մեկ օղակ համարելու
անհեթեթությունը, պոլիգենիզմն իր հերթին, միասնական կարծիք չունի
նեանդերթալյան և կրոմանյոնյան ցեղերի միջև եղած հարաբերություններիտրամաբանության, և ընդհանրապես, ճակատագրերի մասին։

Ոմանք հակված են նրանց ոխերիմ թշնամիներ համարելու, մյուսները հավանական են համարում նրանց միջև հնարավոր համագործակցությունը։ 1997 թվականին, Մյունխենյան համալսարանում, ԴՆԹ փորձաքննության ենթարկեցին 1856 թվականին
հայտնաբերված առաջին նեանդերթալցու գանգի մնացորդները։ Պարզվեց, որ
գենային տարբերությունները սպիտակ ռասայի ներկայացուցիչների հետ հսկայական
են։ Նեանդերթալյան գանգի համեմատությունը կրոմանյոնյանի հետ ցույց տվեց, որ
դրանք ձևավորվել են միմյանցից բոլորովին տարբեր ճանապարհներով։ Պարզվեց, որ
նեանդերթալյան տիպն իրենում պարունակում է հատկանիշներ, որոնք շատ մոտ են
նեգրոիդ և ավստրալոիդ ցեղերի կրողներին։ Եթե «Կրոմանյոնյան մարդ» ասելով,
մարդաբանությունը հասկանում է ժամանակակից մարդկային ցեղերի մի հսկայական
մասի (սպիտակամաշկ) նախահայրերին, ապա նեանդերթալյան ցեղերի
ճակատագիրը դեռևս վեճերի տեղիք է տալիս։

Եվրասիական տարածքում, մարդաբանությունն այսօր փաստում է մարդկային
երեք տեսակի միաժամանակյա գոյություն․ նեանդերթալցիներ, ժամանակակից կամ
կրոմանյոնյան մարդիկ և միջանկյալ ձևեր։ Արդի պոլիգենիզմը «միջանկյալ ձևերի»
ներքո հասկանում է նեանդերթալցիներից և ժամանակակից ցեղերից գոյացած
հիբրիդներին, այլ ոչ՝ «անցումային օղակ»։

Արդեն նշվեց, որ կրոմանյոնյան ցեղերը Եվրոպա են մտել արևմտյան Ասիայի
տարածքից։ Ավելի քան 10000 տարի, մինչև նեանդերթալցիների վերանալը, նրանք
Եվրոպայում գոյատևել են կողք-կողքի, ի դեպ՝ ինչպես նաև Առաջավոր Ասիայի ողջ
տարածքում։ Համատեղ գոյության ժամանակ այս ցեղերի միջև ստեղծված
հարաբերությունների մասին գիտական վարկածները հիմնականում ամբողջանում
են՝ փոխադարձ զգուշավորության պայմաններում միմյանց ժամանակավորապես
հանդուրժելու քաղաքականության շուրջ։ Հիմնականում որսորդության շնորհիվ
ապրող այս ցեղերին հատուկ էին որսի բոլորովին տարբեր մարտավարություններ։
Նրանց որսի թիրախ հանդիսացող կենդանիները նույնը չէին, և այս կարևոր,
կենսական հարցում նրանք միմյանց չէին խանգարում։ Գոյություն ունի կարծիք,
համաձայն որի, նեանդերթալցիները որսի էին դուրս գալիս գիշերը։

Դա հիմնավորվում է գանգաբանական մի շարք առանձնահատկություններով։ Սակայն,
աստիճանաբար, կրոմանյոնյան ցեղերը հարմարվելով տեղական պայմաններին և
առավել կատարելագործելով՝ թե իրենց զենքերը, և թե կենցաղային պայմանները,
սկսում են նեղել նեանդերթալցիներին։ Կրոմանյոնյան մարդը նաև զբաղվում էր
ձկնորսությամբ, որսի ժամանակ օգտվում շների օգնությունից, ինչը բոլորովին
անծանոթ էր նեանդերթալյան մարդուն։ Զինատեսակների կատարելագործումը
կրոմանյոնցուն ընձեռում էր որսատեսակների առատություն, իսկ ձմեռային
հագուստների պատրաստումն ու ամուր պաշտպանված, տաք բնակարանների
շինարարությունը նրան թույլ էր տալիս դիմագրավել բազում փորձությունների։
Նեանդերթալցին, վարժված լինելով որսալ միայն որոշակի տիպի կենդանիներ
(հիմնականում՝ խոշոր բուսակերներ), աստիճանաբար բռնեց վերանալու
ճանապարհը՝ ասպարեզից հեռանալով իր սննդի աղբյուրների սակավանալուն զուգընթաց։ Այսպիսով, ֆիզիոլոգիապես կոնկրետ բնակլիմայական պայմանների և
սննդի հայթայթման ձևերի մեջ մասնագիտացված ցեղերը, այդ պայմանների կտրուկ
փոփոխմանը զուգընթաց, ասպարեզը զիջեցին հարմարվելու մեջ առավել հաջողակ
ցեղերին։

Սակայն, բառի իրական առումով, ինչպես արդեն նշվեց, նեանդերթալցիք
չվերացան։ Կրոմանյոնյան ցեղերը՝ հատկապես Եվրոպայում և ժամանակակից
Ռուսաստանի բազում տարածքներում, իրենց մեջ ձուլել են նեանդերթալյան շատ
ցեղերի, թեպետ, այդ հանգամանքն այնքան էլ մեծ հրճվանք չի պատճառում «նորդա-եվրոպական» որոշ հեքիաթասացների: (Նույն տեղում)

Մարդաբաններին հայտնի փաստ է, որ Չարլզ Դարվինն, իր որևէ
աշխատության, այդ թվում հայտնի՝ “Տեսակների առաջացման” մեջ երբևէ չի գործածել
“էվոլյուցիա” բառը։ Այս բառը գիտական գրականություն է մտել Հեկկերի ու
հատկապես՝ Սպենսերի կողմից, բայց՝ ոչ թե ցեղերի, այլ՝ աշխատանքային
գործիքների զարգացման առումով։ Հետո, ամեն բան խեղաթյուրվեց։ Էվոլյուցիան
դարձավ կապիկից մարդ ճանապարհի անցումային շրջան։ Այնինչ, Սպենսերն ասում
էր այն, ինչ այսօր հաստատված է կենսաբանության մեջ․ կենդանական աշխարհում
գոյություն չունեն անցումային շրջաններ։ Կան Ցեղեր և դրանց հիբրիդային
տեսակներ: (В.В. Бабков. Заря генетики человека. Москва, Прогресс-Традиция-2008)

Թեև մարդու ծագման հարցն այսօր էլ մնում է անլուծելի, սակայն, արդի
ցեղաբանությունը, մարդկային ցեղերի բազմազանության, դրանց դասակարգման
տարբեր մեթոդների և ստացված արդյունքների հիման վրա, երկրագնդի վրա
հաշվվում է նվազագույնը՝ 3, և որոշ դեպքերում՝ տասնյակից ավել նախնական,
մաքուր ցեղեր, որոնք երևան են եկել աշխարհագրական տարբեր կետերում՝ ո՛չ
միաժամանակ, այլ պատմական տարբեր ժամանակահատվածներում։

Սակայն, պետք է միշտ հիշել, որ մարդաբանությունն, ընդհանրապես, և
մասնավորապես՝ պատմագրությունը, ցեղաբանությունն ու ժառանգաբանությունն
ամենաքաղաքականացված գիտություններից են, որ փորձում են ծառայեցնել
որոշակի քաղաքական շահերի, իսկ շատ հաճախ, միևնույն երևույթի՝
տրամաբանորեն հակառակ մեկնաբանմամբ։

Եվ այսպես.

«Բոլոր մարդիկ պատկանում են մեկ կենսաբանական տեսակի ․․․
Պատմական և սոցիոլոգիական հետազոտությունները պաշտպանում են այն
տեսակետը, որ Homo sapiens տեսակի տարբեր խմբերի միջև առկա սոցիալական
և մշակութային տարբերությունները պայմանավորված չեն նրանց գենետիկ
տարբերություններով ․․․

Չկա որևէ ապացույց այն բանի, թե ցեղային խաչասերումները կենսաբանական
տեսակետից վատ արդյունքներ են տալիս։ Ցեղային խաչասերումների
արդյունքները դրակա՞ն կլինեն, թե՞ բացասական՝ կորոշվեն այդ
խաչասերումների սոցիալական գործոններով»։

Սրանք հատվածներ էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 1950 թվականի հուլիսի 18-ի
հռչակագրից: (Антропология. Хрестоматия, Москва-Воронеж-2009։ Տես նաև՝ Ричард Д. Ферле. Эректус бродит между нами. Покорение белой расы. Москва, АСТ-2014)

Միաժամանակ, ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից հռչակվել էր
պաշտոնական հայտարարագիր՝ առ այն, որ «աշխարհի բոլոր ցեղերը հավասար են
իրենց ինտելեկտով»։ Այս աբսուրդը, որն հակասում է ոչ միայն կենսաբանական, այլև՝
տրամաբանական ցանկացած պատկերացումների, հանգեցրեց, ի վերջո,
համատարած համահարթեցման պարտադրման։ Կանցնի 17 տարի, և առաջին
Հռչակագրի շրջանակներում մարդաբանությունն իբրև գիտություն, ավերող
«հումանիստների» առջև նոր հեռանկարներ կբացվեն, այս անգամ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկ
այլ, առավել կատարելագործված Հռչակագրով․ 

«Ժամանակակից բոլոր մարդիկ պատկանում են մեկ տեսակի և ծագում՝ մեկ
արմատից ․․․

Ժամանակակից կենսաբանությունը չի թույլատրում ազգերի մշակութային
ձեռքբերումները տարբերակել՝ ըստ նրանց ժառանգական հատկանիշների ․․․
Ռասիզմը կոպտորեն կեղծում է մարդու կենսաբանական տվյալները․․․ բաժանում
ազգերին իրարից, ուժգնացնում միջազգային լարվածությունն ու սպառնում ողջ
աշխարհի խաղաղությանը ․․․

Ռասիզմի դեմ պայքարի հիմնական միջոցները կայանում են նախապաշարումներ
ծնող հասարակական պայմանների փոփոխման, նախապաշարված
համոզմունքներ կրող անձանց դեմ հակամիջոցների, և հենց՝ կեղծ
համոզմունքների դեմ պայքարի մեջ»։

«Հռչակագիր՝ Ցեղի և ցեղային նախապաշարումների մասին»․ ՅՈՒՆԵՍԿՕ,
Փարիզ, 1967

Այս փաստաթղթի բոլոր կետերի սրբորեն իրագործումը պարտադիր է նաև
մարդաբանական ամբիոնների համար։ Ավելին գրելու հարկ թերևս չկա․ մեծագույն
վստահությամբ փոխում են թե՛ ազգերի «հասարակական պայմանները» և թե՛
պայքարում «նախապաշարված անձանց» դեմ։ Այս հայտարարությունից հետո,
հատուկենտ մարդաբաններ են համարձակվում իրերն ու երևույթներն անվանել
իրենց անուններով։ Ավելին․ եթե մինչև 1950-ական թվականները «ցեղ» եզրը լայն
շրջանառության մեջ էր գիտական և քաղաքական աշխարհում (Մեծ Բրիտանիայում,
օրինակ, այն գործածվում էր՝ անգլիացիներին, վալլերին, շոտլանդացիներին և
իռլանդացիներին բնութագրելու համար, իսկ Ուինստոն Չերչիլն, իր «Անգլիախոս
ազգերի պատմությունը» գրքում, ցույց տալով անգլիացիների, դանիացիների,
սաքսերի և նորմանների միջև եղած սուր տարբերությունները, գործածում է «ցեղ» և
«ցեղային» եզրերը), ապա այժմ գլխիվայր շրջվել է ամեն բան։ Իհարկե, իրենց դերը
խաղացին նաև 2-րդ Աշխարհամարտի արդյունքները։ Ինչևէ, այսօր «ցեղ» եզրն
արգելված է գիտական աշխարհում, իսկ ցեղաբանությունն ու ցեղային տեսությունը
որակված են իբրև «ռասիզմ»։ Հայտարարված է, որ ցեղերի գոյությունը
հակագիտական է, որ ցեղ գոյություն չունի։ Աշխարհաքաղաքացիական
քարոզչամեքենան՝ ձեռք-ձեռքի տված «գիտական» մոնոգենիզմի, «հասարակական-քաղաքական-մշակութային և բարեգործական» դիմակների տակ գործող,
այլասերվածության և էգալիտարիզմի թույնը տարածող համաշխարհային
կառույցների հետ, արդեն հասել է այնտեղ, որ ցեղային, ազգային արյունակցությունն
համարում է սոցիալական մի մեխանիզմ, որի մեջ կենսաբանական ոչինչ չկա, և որը,
բնականաբար, կարելի է անտեսել։

Որպես հետևություն վերը նշված փաստարկների, ցանկանում եմ կոչ անել
դասագիրք գրելու պատասխանատվությամբ օժտված կառույցներին և անձանց,
ձեռնպահ մնալ մարդկության ծագումնաբանության թեման դասագրքերում
զետեղելուց։ Աշխարհում իրենց հարգող բոլոր ազգերն իրենց դպրոցական
դասագրքերում պատմությունը սկսում են իրենց երկրի պատմությունից։
Մեկնաբանում են այն փաստագրական նյութը, որ հայտնի է իրենց հայրենիքի
ուսումնասիրությունից։ Նույն սկզբունքով են կազմվել նաև մեր դասագրքերն անկախ
պետականության 30 տարիների ընթացքում։ Եվ հարկ չկա մեկ-երկու
պարբերությամբ չհիմնավորված, մակերեսային տեղեկություններ հաղորդել
աշակերտներին և խեղաթյուրել նրանց նոր ձևավորվող աշխարհայացքը։

 

Ալինա Սալնազարյան

Պատմաբան, միջազգայնագետ