Asbarez պարբերականը գրում է, որ ԱՄՆ Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիշը օրենք է ստորագրել, որով նահանգի դպրոցների ուսումնական ծրագրում ներառվում է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմությունը։
Դրանով իսկ, ցեղասպանությունների պատմությունը պարտադիր կդառնա ավագ դպրոցն ավարտել ցանկացողների համար։
Նահանգապետը հայտարարել է, որ այս օրենքի շնորհիվ Կոլորադոյի յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ իր որդին, կծանոթանա Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի փաստի հետ։
Նշենք, որ Կոլորադո նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2017 թվականին։ Հայոց ցեղասպանությունը ներառված է նաև Կալիֆորնիա, Կոնեկտիկուտ, Իլինոյս, Միչիգան, Ռոդ Այլենդ նահանգների կրթական ծրագրերում։














