Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արթուր Մեսչյանը հեռանում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից։ Երկրորդ անգամ՝ առաջինը 90-ականներին էր, Լևոնի օրոք, երբ հասկացավ, որ չի կարողանում դիմադրել մայրաքաղաքը հոշոտող գիշատիչներին։ Երկրորդ անգամ հիմա՝ Նիկոլից։ Ամռան սկզբին ասաց ինձ, որ ժամկետ է դրել մինչև աշուն, դեռ հույս ուներ։ Չդիմացավ։ Հայկը կրկի՞ն պարտվում է Բելին…»:











