Գլխավոր Տեսանյութեր Հայկական զորքերը չեն կարող լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը, հայերն այնտեղ ապրում են...

Հայկական զորքերը չեն կարող լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը, հայերն այնտեղ ապրում են հազարավոր տարիներ․ Զատուլին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12

«Կոնֆլիկտի առաջին օրերից Ադրբեջանը գնդակոծում է Ստեփանակերտն ու Շուշին։ Եւ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղն իբր Ադրբեջան է, ինչո՞ւ է գնդակոծում «իր» տարածքը»,-ասել է ռուս քաղաքական գործիչ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ռուսական «60 минут» հաղորդաշարի ընթացքում։

«Եվ եթե հայտարարում եք, որ հայկական բանակը հակահարձակման է անցել, կարո՞ղ ենք փաստել, որ հայկական զորքերը պատասխանել են Ադրբեջանի հարձակողական գործողություններին։ Պարզապես եկեք ընդունենք, որ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական օգնությամբ, որոշել է, եկել է ժամանակը՝ ցուցադրելու իր ռազմական հնարավորությունները։ Հայկական զորքերը չեն կարող լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը, որովհետև հայկական զորքերը հենց այնտեղ հարյուր հազարավոր տարիներ ապրող բնակչությունն է, և դուք դա հիանալի գիտեք»,֊հավելել է Զատուլինը։