Հայկական կողմն ունի 200-ից ավելի վիրավոր

55
Զինվոր

Նախնական տվյալներով պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Այս մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին», – ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով դիրքային որոշակի փոփոխություններին՝ ՊԲ փոխհրամանատարը նշեց, որ փոփոխություններ կան:

«Չկա մի ուղղություն, որ մարտերի դինամիկան դադարած լինի», – ընդգծեց Արթուր Սարգսյանը։