Հայկական գեներալիտետն իրեն չափազանց համեստ է դրսևորում․ պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից

58

Հայկական գեներալիտետն իրեն չափազանց համեստ է դրսևորում Գլխավոր շտաբի շուրջ ընթացող պատմությունների շրջանակում։ Այս մասին մարտի 4-ին ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա ենթադրում է, որ գեներալները չեն ցանկանում, որ իրենց գործողությունները որևէ կերպ ընկալվեն որպես ռազմական հեղաշրջման փորձ։

Բայց Քոչարյանը կարծում է, որ «պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջման շնորհիվ հնարավոր է եղել պահպանել պետականությունը և զարգացնել տնտեսությունը»։

Քոչարյանն ընդգծեց, որ պետք չէ իր այս խոսքերն ընկալել որպես ինչ-որ մեկին ինչ-որ բանի մեջ ներքաշելու փորձ, սա ուղղակի իր վերլուծությունն է։