Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

140
Ստանիսլավ Զաս
Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում դեռ լարվածություն կա, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, հնարավորություն տվեցին վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում: Չնայած ձեռնարկված քայլերին՝ հայկական և ադրբեջանական շփման գծում դեռ լարվածություն կա», – չորեքշաբթի ասել է Զասը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը: