Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր հրավիրվել է ԱԺ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
«Պարզապես խնդրել ենք Սարգսյանին գալով պարզաբանում ներկայացնի, այլ ոչ թե գրավոր։ Արտառոց ոչինչ չկա, ընթացակարգն է այդպես»,–ասաց Հարությունյանը։
Նշենք, որ հանձնաժողովն ուսումնասիրում է, թե Սարգսյանը որևէ առնչություն ունի Սևանի «Սպիտակ շորժա» հանգստի գոտու հետ։











