Հայկ Մարությանը աթոռին հրաժեշտ կտա․ ավագանին անվստահության հայտնելու գործընթաց է սկսել

159
Հայկ Մարության

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա»,- azatutyun.am-ին փոխանցել է ավագանու քայլող անդամ Արմեն Կոտոլյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ստորագրողներից մեկն էլ ինքն է և կողմ է գործընթացին։