Հայկ Մարությանի որոշմամբ 24 միլիոն դրամ է հատկացվել գազելներին «պլյոնկա» փաքցնելու համար. Դավիթ Խաժակյան

25
Հայկ Մարության

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց ծայրն անգամ չի երևում, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։
24 միլիոն դրամ գազելներին «պլյոնկա» փաքցնելու համար!

Բառեր չեմ գտնում սա մեկնաբանելու համար»: