Բաշկիրիայում հայերին վիրավորած սկանդալային հասարակական գործիչ Ռամիլիա Սաիտովան ձերբակալվել է

69
Ռամիլա Սաիտովա

Բաշկիրիայից հայտնի հասարակական գործիչ Ռամիլյա Սաիտովան բերման է ենթարկվել: Ըստ «Բաշինֆորմի»՝ նրան կարող է մեղադրանք առաջադրվել 280 հոդվածի՝ «Ծայրահեղական հասարակական կոչերի», ինչպես նաև 282 հոդվածի «ատելության կամ թշնամանքի դրդում, ինչպես նաև մարդկային արժանապատվությունը նվաստացնելու» հոդվածներով: Բաշկիրիայի հասարակական պալատի փոխնախագահ Օլեգ Գալինի խոսքով՝ Սաիտովային տեղափոխել են ժամանակավոր պահման վայր:

Հիշեցնենք, որ ակտիվիստը բազմիցս հակասական հայտարարություններ է արել սոցիալական ցանցերում՝ այդ թվում նաև հայերի դեմ: Այսպիսով, հուլիսին տարածում գտավ մի տեսահոլովակ, որում Սաիտովան հետապնդում էր երիտասարդ աղջիկներին՝ պարզելով, որ նրանք հայ են։ Այս տեսահոլովակը հասարակության բողոքն էր առաջացրել: Այն զայրացրել էր օգտատերերին։ Նրանք Սաիտովային մեղադրում էին էթնիկական ատելություն սերմանելու մեջ: Այժմ Սաիտովան 10 օրով կալանքի տակ է վերցվել: