Ադրբեջանական լրատվական կայքը հայտարարություն է տարածել, որ իրենց տվյալներով հայերի որսն այսօր շարունակվելու է:
Նշենք, որ գիշերը Մոսկվայում մեկ տասնյակից ավել հարձակումներ են եղել հայերի վրա, այդ թվում՝ երիտասարդ աղջկա, ծեր մարդու, ինչպես նաև մի հայ դուդուկահարի են ծեծել: Ադրբեջանցիները հայերի մեքենաներ են ջարդուխուրդ արել: Ծեծկռտուքների արդյուքնում ՕՄՈՆ-ը մի քանի տասնյակ ադրբեջանցու է ձերբակալել:
Նշենք, որ ադրբեջանցիները Կիևում այրել են հային պատկանող սրճարան և տեսանյութ տարածել՝ հպարտանալով, որ դա հայերին արված նվեր է:














