Իրավիճակը սարսափելի է, շատերն անհետ կորած են. Հայերի դեմ կռվող ահաբեկիչները բողոքում են

55
Վարձկան

«The New York Review» պարբերականը «Ռուսաստանի եւ Թուրքիայի համար արտաքին պատերազմներ մղող սիրիացի վարձկանները» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է վրձկան ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխմանը եւ հայերի դեմ կռվելու փաստերին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հոդվածում Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկան Աբդել Բասիտը (նրանց անվտանգության համար հեղինակը փոխել է բոլոր կենդանի սիրիացիների անունները) պատմել է. «Նրանք մեզ ուղիղ ուղարկեցին առաջնագիծ: Իրավիճակը սարսափելի է: Սարսափելի: Ամեն օր մարտեր են ընթանում: Հանգիստ չկա: Շատ տղամարդիկ կան, որոնք անհետ կորած են, եւ մենք չենք կարող գտնել նրանց», Ի՞նչը ստիպեց, որ Սիրիայի Հոմս գյուղից այս նախկին ապստամբը որոշի գրանցվել՝ պատերազմելու օտար երկրում: Նրա հայրը, որը դեռ Սիրիայում է, ստիպված է եղել մեծ վարկ վերցնել ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով, բայց «նրա աշխատավարձը չի բավականացնում «այն մարելու համար»: «Ես ստիպված գնացի: Իմ կամքին հակառակ», – ասել է նա:

Պարբերականի փոխանցմամբ՝ Աբդել Բասիթը սիրիացի հարյուրավոր մարտիկներից մեկն է, որոնց սեպտեմբերի սկզբից Թուրքիան ուղարկել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմելու համար: Սիրիացի այս աղքատ մարդիկ դարձել են թնդանոթի կեր:

Աբդել Բասիտի չորս ընկերներ սպանվել են երկու օրվա ընթացքում՝ Ադրբեջան իջնելուց անմիջապես հետո: Եվս երկուսը սպանվել են մեկ շաբաթ անց:

«Սուլթան Սուլեյման շահ» դիվիզիայի հրամանատար Աբու Ամշայի կողմից հավաքագրված եւս 150 զինյալներ Ադրբեջան էին ժամանել 11 օր առաջ։ Նրանց, սակայն, խաբել էին՝ ասելով, թե մեկնում են Լիբիա, որտեղ այդ խմբավորումը եւս գործում է: Այդ մարդկանց միայն Սիրիայի տարածքը լքելուց հետո էին տեղեկացրել, որ նրանք ոչ թե Լիբիա են մեկնում, այլ` Ադրբեջան։ Վարձկաններից շատերը Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառով Ադրբեջան մեկնել չէին ցանկանում» – գրել է ամերիկացի լրագրող Ցուրկովը: