Ռուսաստանը և Հայաստանը դիվանագիտական և ռազմական ուղիներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Հայաստանը Ռուսաստանին դեռ պաշտոնական գրավոր դիմում չի ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված օգնություն խնդրելու նպատակով։











