Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների զինված ուժերի կապի համատեղ համակարգին․ Ադրբեջանը դեռ չի միացել

36
ԱՊՀ պետությունները ստեղծել են զինված ուժերի կապի համատեղ համակարգ՝ տեղեկատվության փոխանակման և անդամ երկրների բանակների միջև փոխգործակցության համակարգման համար: Տեղեկությունը նշված է համաձայնագրի տեքստում, որը հրապարակվել Է ՌԴ կառավարության իրավական տեղեկատվության հարթակում։ Կապի ընդհանուր համակարգին միացել է նաև Հայաստանը։

Անորոշ ժամկետով կնքված փաստաթղթի համաձայն՝ համաձայնագիրը ուժի մեջ է մտել համար 2021 թվականի նոյեմբերի 28-ից, ընդ որում այն բաց է մնում ԱՊՀ ցանկացած անդամ պետության անդամակցության համար: Բացի Ռուսաստանից ու Հայաստանից, այսօրվա դրությամբ համաձայնագրին միացել են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:

Սրա համակարգումը կիրականացնի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի պետերի կոմիտեն, որի նախագահը կդառնա Ռուսաստանի զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետը:
Փաստաթղթի համաձայն՝ կապի միացյալ համակարգի ուժերի և միջոցների մի մասը մշտական մարտական հերթապահություն է իրականացնելու համաձայնագրի մասնակից երկրների հրամանատարական կետերից:
Ընդ որում, համաձայնագրի մասնակիցները պարտավորվում են չփոխանցել տվյալ կապի համակարգի աշխատանքի շրջանակներում ստացված տեղեկատվությունը երրորդ երկրներին, ինչպես նաև չօգտագործել ստացված տվյալները՝ ի վնաս տվյալ պայմանագրի մյուս անդամների։