Հայաստանը կրկին հարձակման է ենթարկվում. Իտալացի պատգամավոր

11

Իտալիայի Քրիստոնյա-դեմոկրատական պատգամավորական խմբի անդամ Ալեսանդրո Պագանոն Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին.

«Համերաշխություն Հայաստանին, որը բազմիցս դարձել է քրիստոնեական քաղաքակրթության հենակետը: Մեզ ամեն օր այդ մասին հիշեցնում են 1915 թվականին թուրք օսմանյան իսլամին զոհ դարձած մեկ միլիոն զոհերը: Հայաստանը կրկին հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից»,-գրել է Պագանոն: