Հայաստանն իրավունք ունի Ադրբեջանի դեմ կիրառել «Իսկանդեր» համալիրը, եթե Արցախում պատերազմը ձգձգվի. Վլադիմիր Եվսեև

13
Իսկանդեր

Հայաստանն իրավունք ունի Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների դեմ կիրառել օպերատիվ-տակտիկական հրթիռահրետանային «Իսկանդեր» համալիրը խաղաղ բնակչության շրջանում կորուստները դադարեցնելու նպատակով, եթե հակամարտությունը ձգձվի։ Այս մասին Երկիր Մեդիայի եթերում հայտարարել է ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

«Միայն այդպիսի քայլերն են ընդունակ կանգնեցնելու Ադրբեջանի իշխանությունների ագրեսիան և անդադար տարվող քարոզչությունը։ Հայաստանի համար հիմա հեշտ չէ։ Հակառակորդն ունի Թուրքիայի ամբողջական աջակցությունը, որը հակամարտության գոտի է ուղարկել մոտ 600 զինվորականներ։ Այս ամենի հետ մեկտեղ մեծ լարվածություն են առաջացնում իսլամիստ ծայրահեղականները, որ գտնվում են հակամարտության գոտում, ինչի մասին բազմիցս ասվել է։ Ադրբեջանն այսօր զենք է ստանում ոչ միայն Թուրքիայից, այլև ՀԱՊԿ անդամ  հանդիսացող երկրներից»,- շեշտել է Եվսեևը։