Իտալիայի առողջապահության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանը հայտնվել է Իտալիայի «սև ցուցակում»:
Երկիրը երկու շաբաթով կարգելի 13 երկրների քաղաքացիներին մուտք գործել իր տարածք։ Պատճառը այդ երկրներում կորոնավիրուսի ցուցանիշներն են։
«Սև ցուցակում» են նաև Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բրազիլիան, Բահրեյնը, Բանգլադեշը, Չիլին, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն, Քուվեյթը և Դոմինիկյան Հանրապետությունը։
Մյուս բոլոր երկրների քաղաքացիները պետք է պարտադիր մեկուսացման ռեժիմ անցնեն։














