Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Իրանի հետ հայտնվեց ԱՄՆ պաժամիջոցների տակ

228
American sanctions and USA flag on table.

Հայաստանում գործող մի շարք ընկերություններ ընկան ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Քիչ առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որից հայտնի դարձավ, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Իրանի դեմ, որի արդյունքում Հայաստանում գրանցված մի շարք ընկերությունները ևս հայտնվեցին այդ պատժամիջոցների տակ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնում են նաև, որ նման խախտումների համար պատժամիջոցային ցանկում ավելացվել է 57 իրավաբանական անձ։

Ըստ այդմ՝ Հայաստանում գրանցված հետևյալ ընկերությունների դեմ պատժամիջոցներ կկիրառվեն՝ ՎՏԲ Բանկ Արմենիայի, Մելաթ բանկի, Taco ՍՊԸ-ի (զբաղվում է էլեկտրոնիկայի ներկրմամբ), FLIGHT TRAVEL ՍՊԸ (փոխկապակցված է իրանական Mahan Air-ի հետ)։ Այս պահին դեռևս այսքանն է հայտնի։