Ռուսների պատասխանը չուշացավ․ Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնեց թարս տեղադրված ՀՀ դրոշով

733

Նիկոլ Փաշինայնն ու Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Հանդիպման լուսանկարներում երևում է, որ Արմեն Գրիգորյանի առջև դրված ՀՀ պետական դրոշը սխալ է դրված՝ գույների նարնջագույն, կապույտ, կարմիր հերթականությամբ։ Իսկ Արմեն Գրիգորյանը, բնականաբար, այնքան ռիսկ չունի, որ փոխի իր առջև դրված սխալ դրոշը, չնայած չի բացառվում, որ նա անգամ գլխի չի ընկել, որ դրոշը սխալ է դրված։

Նշենք, որ Հայաստանն այսօրվանից ստանձնում է ՀԱՊԿ նախագահություն։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստանում էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հանդիպման ժամանակ Ռուսաստանի պետական դրոշն էին թարս տեղադրել։ ՀԱՊԿ նիստում մեր դրոշը թարս տեղադրելը, հավանաբար, մեր կողմից ռուսական դրոշի թարս տեղադրման պատասխանն է։