Հայաստանը ևս Թուրքիայի հետ երկխոսելու համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի․ ԱԳՆ

22
ԱԳՆ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ ԱԳՆ-ն ներկայացնող Վահան Հունանյանն այսպես է պատասխանել ԶԼՄ-ների հարցին։

«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,–ասված է ԱԳՆ պատասխանում։