Հայաստանը երաշխավորում է տարածաշրջանով անցնող նավթագազային ենթակառուցվածքների անվտանգությունը

18
Ադրբեջանն առաջ է տանում թեզ, որ հայերը մտադիր են խփել իր նավթագազային ենթակառուցվածքներին հարցին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Դա քարոզչական թեզ է՝ արտաքին լսարանին ուղղված: ՀՀ ԶՈՒ-երը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն: Դա հայեցի չէ ոչ մի տեսակետից»,- նշեց նա:

Դիտարկմանը, եթե ադրբեջանական նավթային և գազային ենթակառուցվածքներն անցնեն հայկական կողմի ենթակայության տակ, արդյոք Հայաստանը երաշխավորո՞ւմ է դրանց անվտանգությունը:

«Այս տարածաշրջանով անցնող նավթագազային ենթակառուցվածքները, որ ունի Ադրբեջանը և պատկանում են միջազգային ընեկրություններին, մենք ասում ենք, որ այդ միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է և ոչ թե սպառող,- ասաց նա հավելելով,- Այո, ՀՀ-ն երաշխավորում է դրանց անվտանգությունը, եթե դրանք անցնեն մեր ենթակայության տակ: Հայաստանի Հանրապետությունն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան տարածաշրջանում որևէ այլ երկիր»: