Հայաստանում տիրող իրավիճակը ռիսկային չէ Ղարաբաղի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների համար․ Կրեմլի խոսնակ

22
Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չեն տեսնում ռիսկեր այն բանի հետ կապված, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ռիսկեր ստեղծել Ղարաբաղի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների համար։

«Ամեն բան կյանքի է կոչվում»,- հայտարարել է Պեսկովը ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանում ընթացող զարգացումները չեն կարող ռիսկեր ստեղծել պայմանավորվածությունների համար, որոնք ձեռք են բերվել Ղարաբաղի առնչությամբ։ Նա նաեւ ասել է, որ չնայած Հայաստանում ներքին հուզումներին, կարեւոր է ընթանալ Ղարաբաղի առնչությամբ պայմանավորվածությունների իրագործման ճանապարհով։