Հայաստանում շպիոնական գործունեություն են իրականացնում. Հայկ Մանասյան

11

Առաջին անգամն է թերևս, որ այսքան լուրջ մտահոգություն եմ հայտնելու կորոնավիրուսային համաճարակի հետ կապված մեր իշխանությունների վարած քաղաքականության, առողջապահության չեղած նախարարության անգործության համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:

«Ի սկզբանե առողջապահության չեղած նախարարության գործելաոճում մի քանի՝ իրար հետ չհամընկնող բաներ էի տեսնում, սկզբում կարծում էի, թե ապիկար են և դա կարող է լինել այս ամենի բացատրությունը։ Բայց կասկածել եմ նաև, որ միգուցե շպիոն են կամ թիկունքում՝ Կառավարությունում թաքնված դիվերսանտ և Հայաստանի Հանրապետությունում իրենց շպիոնական գործունեությունն են իրականացնում։ Ինչո՞ւ հնարավոր է Սովետական միության պես հզոր պետությունը քանդել, իսկ Հայաստանը՝ ոչ։ Իհարկե, հնարավոր է։ Վերջ ի վերջո կարելի է բոլորին էլ խաբել, երբ ազնիվ նպատակներով մենք կընդգրկվենք որևէ գործընթացի մեջ, հետո կեսից կպարզվի, որ այդ ազնիվ նպատակներն իրականացնելու ճանապարհին բավականին կեղտոտ մախինացիայի մեջ ենք ներքաշվել»,- նշել է նա։