Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737-ը փոխանցվել կամ վաճառվել է Իրանին. Սուրեն Սարգսյանն ահազանգում է պատժամիջոցների մասին

30
Սուրեն Սարգսյան

«Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում»,-այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նշվում է, թե այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները:

«Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում: Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ: Այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս»,-գրել է Սարգսյանը։