Հայաստանում Բեռալուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր հրավիրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Վահան Հունանյանը:
Դեսպանը ԱԳՆ է կանչվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունից հետո:
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն երեկ, հարցազրույց տալով Վլադիմիր Սոլովյովին, հայտարարել էր, թե Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում առաջիկա 15 տարիներին կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նաև Հայաստանը։
«Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են»,- ասել էր նա:
Իսկ արդյոք դեսպանին հրավիրելու պատճառը Լուկաշենկոյի հայտարարություններն են, Հունանյանը հրաժարվել է մեկնաբանել։