«Նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը Թուրքիային դե յուրե մտցրեց Հարավային Կովկաս։ Ես չգիտեմ, թե ինչ բացատրություններ ունի Հայաստանի վարչապետը, բայց նա թույլ տվեց, որ իր տարածքով Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապ հաստատեն միմյանց միջև։ Ու սա ընդհանրապես կապ չուներ Ղարաբաղյան պատերազմի և դրա արդյունքների հետ։ Այդ ցամաքային կապը Թուրքիան կօգտագործի և Ադրբեջանում ռազմաբազա կհիմնի, ապա հեշտությամբ ռազմական բեռներ կտեղափոխի այդ ռազմաբազա։ Կուժեղացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Եվ այդ ամենը, իհարկե, կլինի ի վնաս Հայաստանի»,- այս մասին հայտարարել է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Բորիս Դոլգով։
Գլխավոր Լուրեր Միջազգային Հայաստանով ցամաքային կապը Թուրքիան կօգտագործի և Ադրբեջանում ռազմաբազա կհիմնի․ Դոլգով














