Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

80

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15.00-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կայքից։

Նույն օրը կհրապարակվի նաև Բաքուն ընդդեմ Երևանի գործով վճիռը։

Հիշեցնենք՝ Հայաստանը սեպտեմբերի 16 -ին ՄԱԿ -ի Միջազգային դատարանում դատական գործընթացներ է սկսել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործով լսումների ժամանակ Հաագայի դատարանում հայտարարել է, որ որ հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանի ղեկավարությունը քարոզում է ամենօրյա մակարդակով և այդ քարոզչությունն ազդում է երկրի հասարակության գրեթե բոլոր շերտերի վրա և արդեն մի քանի սերունդ է դաստիարակվել հայերի և հայկական ամենի նկատմամբ ատելությամբ և վախով։ Այդ քարոզչության համաձայն՝ ցանկացած հայկական հետք, որը գտնվում է Բաքվի տիրապետության տակ անցած տարածքներում, կամ ոչնչացվում է կամ կեղծվում։

Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի գերիներին, քաղաքացիական պատանդներին, զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող հայտարարություններից, այդ թվում՝ պետք է դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» գործունեությունը։

Բաքուն պետք է ապահովի հայերի կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար: