Հայաստանից ինքնաթիռով օգնություն կուղարկվի Լիբանան։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանից ինքնաթիռ է մեկնելու Բեյրութ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Եվ այսօր երեկոյան կամբողջացվի ծրագիրը։ «Ինքնաթիռների մի քանի տարբերակ ենք քննարկում, կարծում եմ՝ այսօր օրվա վերջ օգնության տեսակն ու չափաքանակը վերջնական ու ամբողջական կունենանք։ Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը»,-նշեց Ավինյանը։











