Հայաստանից միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում․ ՌԴ փոխվարչապետ

162
Ալեքսեյ Օվերչուկ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով շարունակում են իրենց հանդիպումները: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ըստ նրա՝ կողմերը դրական են տրամադրված տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում:

Օվերչուկի խոսքով՝ Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում։

«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը», – ասաց Օվերչուկը: