Հայաստանի ղեկավարությունը չի խոսում Ղարաբաղի կարգավիճակից, իսկ Բաքուն «պատրաստ է ապահովել հայերի իրավունքները»․ Սերգեյ Լավրով

79
Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե իբր «Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։

Լավրովը նշել է, որ «Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։ Այնուհետև սրան ի պատասխան՝ հայտարարել․ «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել դա, երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։