Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները Վիեննայում հանդիպել են Ադրբեջանի պատգամավորների հետ

100

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և Ադրբեջանի պատգամավորների հանդիպումը։

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը հայտնում է, որ հանդիպումը կազմակերպվել  Ավստրիայի պետական կառույցների կողմից։ Ըստ նրա՝ քննարկվել է «հետկոնֆլիկտային վիճակը և խաղաղության հաստատման հարցեր»։

Տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ հայկական կողմից ներկա են եղել Արմեն Աշոտյանը և Էդմոն Մարուքյանը, թե ուրիշ էլ ով է մասնակցել, հայտնի չէ։