Հայաստանի պատմության թանգարանը նոր տնօրեն ունի

15

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել․

«Պատմության թանգարանը նոր տնօրեն ունի

Այսօր Հայաստանի պատմության թանգարանում ներկայացրել եմ ուրբաթ օրը կայացած մրցույթում հաղթող ճանաչված Դավիթ Պողոսյանին, ով առաջիկա տարիներին կգլխավորի «մայր-թանգարանը»:

Տպավորված եմ Դավիթ Պողոսյանի գիտելիքներով թանգարանների կազմակերպման ոլորտում: Վստահ եմ, որ դրանք կծառայեցվեն Պատմության թանգարանի զարգացման գործին»: