Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին նվիրեցին Գորիս-Կապան ճանապարհը․ կեսգիշերին թշնամին այնտեղ մաքսակետեր կտեղադրի

435

Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Արմեն Գրիգորյանը։

Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանություններն առանց սահմանագծում և սահմանազատում իրականացնելու թշնամուն են հանձնում Գորիս-Կապան միջպետական ճանապարհը՝ ՀՀ սուվերեն տարածքը։