Ռուսական WarGonzo թիմը՝ նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այս անգամ անդրադարձել է Հայաստանի ՀՕՊ համակարգերին՝ ընդդեմ ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարքերի։
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը նշանավորվել էր նրանով, որ ոչ միայն հրետանի և հրաձգային զենքեր էին օգտագործվել, այլ նաև՝ ԱԹՍ-ներ»,- նշում է Պեգովը։
Ըստ նրա՝ հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական խոցված 14 անօդաչու թռչող սարքեր, որից 12-ը՝ խոցվել են Տավուշի մարզում, մնացածը՝ երկրի այլ շրջաններում։











