Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համատեղ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում։
«Ադրբեջան Թուրքիայի նախագահի վերջին այցի ընթացքում մենք ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Այս հարցերի շուրջ մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխադարձ քայլերի՝ ի պատասխան Երևանի դրական որոշումների։ Անկարան Բաքվի հետ քննարկում է, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։











