Հայաստանի հերթական կապիտուլյացիան կստորագրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա

111

Երևանի և Բաքվի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» կստորագրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանը ստորագրել է վերապահումներով:

1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակվեց Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում’ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և Ադրբեջանի ԽՍՀ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։

Իսկ մինչև հռչակագրի ստորագրումը՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարեց իր անկախության մասին։

Չնայած օրեր առաջ, Լավրովը, խոսելով այս հռչակագրի մասին, ակնհայտորեն աղավաղեց փաստերը, նշելով իբր թե այդ հռչակագրով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում։ Սակայն ինչպես վերը նշեցինք, այդ հռչակագրի ստորագրման ժամանակ Արցախն արդեն իսկ հայտարարել էր իր անկախությունը և որևէ կապ չուներ Ադրբեջանի հետ։