Հայաստանի ղեկավարությունն իրեն պահեց ոչ թե որպես Լեռնային Ղարաբաղի, այլ Ադրբեջանի դաշնակից. Ալեքսեյ Լեոնկով

151

«Позиция» հաղորդման շրջանակում ռուսական ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովն անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի առումով իրենց պահեցին այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի գեներալները, որոնք դավաճանեցին նրան։ Պատերազմի պարտության պատճառները Հայաստանի քաղաքական ղեկավարության գործողություններն էին։ Կոնֆլիկտի ժամանակ իշխանությունն ամբողջովին ապակազմակերպեց կառավարումը։ Հայաստանի ղեկավարությունն իրեն պահեց ոչ թե որպես Լեռնային Ղարաբաղի, այլ Ադրբեջանի դաշնակից։

Այն, թե ինչպես ադրբեջանցիները հասան Շուշի, բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Ղարաբաղը հնարավոր էր վերցնել միայն մի դեպքում՝ դավաճանության պարագայում»,-կարծում է Լեոնկովը։