Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսումը թեթեւացնում է ռուս դիվանագետների գլխացավը. Անդրեյ Կորտունով

80

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում ցույց տվեց, որ Ռուսաստանը այլընտրանք չունեցող միջնորդ է տարածաշրջանում, ասել է ռուս փորձագետ Անդրեյ Կորտունովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ, որը նպաստել է այս բանակցություններին։ Մոսկվայի համար սա նույնպես կարեւոր տեղաշարժ է, քանի որ Ռուսաստանի համար բավականին դժվար էր բալանսավորել իր հարաբերությունները Երեւանի եւ Անկարայի հետ։ Ռուսաստանի համար միշտ էլ դժվար է եղել ընտրություն կատարել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ նման երկխոսության վերսկսումը, ըստ ամենայնի, ինչ-որ կերպ թեթեւացնում է ռուս դիվանագետների եւ քաղաքական գործիչների գլխացավը։ Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն է Հարավային Կովկասի տարածաշրջանի հիմնական արտաքին դերակատարը եւ կարողանում է հասնել այնպիսի հաջողությունների, որոնց մյուս խաղացողները չեն կարող ապահովել»,- հավելել է Անդրեյ Կորտունովը։