Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ապագայում։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն։
«Հարաբերությունների կարգավորման սկզբի համար մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ։ Մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,-նշել է Չավուշօղլուն՝ չնշելով նախատեսվող հանդիպման մանրամասները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ Սերդար Քըլըչը։











