Մեր աղբյուրները հայտնում են, որ վաղը Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը՝ կապված ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժման հետ։
Ըստ աղբյուրի՝ հայկական կողմից մասնակցելու է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղական Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը, իսկ Ադրբեջանը կներկայացնի Արտաքին հետախուզության պետ Օրհան Սուլթանովը։
Այլ մանրամասներ հայտնի չեն։
Լուրը շրջանառվում է նաև ադրբեջանական լրատվամիջոցներում։
Նշենք, որ հայկական կողմը որևէ տեղեկատվություն չի տրամադրել այս հանդիպման վերաբերյալ՝ ոչ ՊՆ-ն, ոչ էլ պետական որևէ այլ կառույց։











