Դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մասնակցելու է համաժողովին և նույն օրերին գտնվելու է Ստոկհոլմում։ Բայց արդյոք կլինի հանդիպում Միրզոյանի և Բայրամովի միջև հայտնի չէ։











