Նոյեմբերի 15-16-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը:
Տեղի կունենան նաև հանդիպումներ Եվրոպական միության գործընկերների հետ:
Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ևս աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է Բայրամովի հանդիպումները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների պաշտոնյաների հետ։
Արդյոք նախատեսված է երկկողմ հանդիպում, դեռևս որևէ տեղեկատվություն չկա։











