Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերն այսօր կհանդիպեն Մոսկվայում․ օրակարգը հայտնի է

44

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու այսօր Մոսկվայում, «Ռադիոլուր»-ին հաստատել են փոխվարչապետ Գրիգորյանի աշխատակազմից։ Փոխվարչապետն արդեն մեկնել է Մոսկվա։

Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 26–ին Սոչիում կայացած՝ Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման մեխանիզմների ստեղծումն ակնկալվում է մինչև տարվա վերջ։