Հայաստան վերադարձած ոչ մի հայ առանց կեցության վայրի չպիտի մնա․ Սինանյան

11
Այն հայրենակիցները, ովքեր քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ չունեն, պիտի միջոց գտնենք, որ կարողանան հայրենիք գան: Այս մասին հայտնեց Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով շաբաթ օրը կմեկնի Բեյրութ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

«Չնայած դա բացարձակ օրինական իրավունք չէ, բայց ցանկացած հայի համար դա բացարձակ բարոյական իրավունք է»,- ընդգծեց Զարեհ Սինանյանը՝ միաժամանակ նկատելով, որ այս պահին Հայաստան գալ ցանկացողների թիվը մեծ է, բայց քանի որ չկա որևէ թվային հաշվարկ, գործը դժվարանում է:

Հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում լուծել Հայաստան վերադարձողների կեցության խնդիրը, Սինանյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատում են: «Հայաստան վերադարձած ոչ մի հայ առանց կեցության վայրի չպիտի մնա»,-հայտարարեց Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատարը: